Հայտնի է, թե ով է լինելու Դևիդ Բեքհեմի ակումբի առաջին գլխավոր մարզիչը
44-ամյա Դիեգո Ալոնսոն նշանակվել է MLS-ի նորեկ՝ «Ինտեր-Մայամի» ակումի առաջին գլխավոր մարզիչ։
2018-2019թթ․ Ալոնսոն գլխավորել է մեքսիկական «Մոնտերեյը»։ Ալոնսոն «Մոնտերեյի» հետ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։ Սակայն, աշխարհի ակումբային առաջնությունում ոչ բավարար արդյունքների պատճառով հեռացվել է պաշտոնից։ 2018 թվակնաին Չեմպիոնների լիգայի գավաթը Ալոնսոն նաև հաղթել էր «Պաչուկայի» գլխավորությամբ։ Այսպիսով, Դիեգո Ալոնսոն ԿՈՆԿԱԿԱՖ-ի միակ մարզիչն է, ով երկու տարբեր թիմերի հետ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հիշեցնենք, որ «Ինտեր-Մայամի» ակումբի սեփականատերը «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», ՊՍԺ-ի «Միլանի», «Լոս-Անջելես Գալաքսիի» նախկին լեգենդար կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը։
# Դևիդ Բեքհեմ, Ինտեր-Մայամի, ՄԼՍ