Հայտնի է, թե ով է Արթուրին համոզել տեղափոխվել Յուվենտուս
Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը շատ մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը և արդեն մեկնել է Թուրին, որպեսզի ավարտին հասցնի տրանսֆերը։ Որոշ աղբյուրներ նշում են, որ բարզիլացի կիսապաշտպանը «ծեր սենյորայի» հետ արդեն պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ է լինելու մինչև 2025 թվականը։
Ինչպես տեղեկացնում է RAC1 ռադիոկայանի լրագրող Ժերար Ռոմերոն, 23-ամյա ֆուտբոլիստին «Յուվենտուս» տեղափոխվել համոզել է «Սան Պաուլոյի» ներկայիս պաշտպան Դանի Ալվեսը, ով ժամանակին հանդես է եկել ինչպես «Բարսելոնայի», այնպես էլ «Յուվենտուսի» կազմում, իսկ Արթուրն ու Ալվեսը միմյանց հետ խաղացել են Բրազիլիայի հավաքականի կազմում։
# Արթուր, Բարսելոնա, Բրազիլիայի հավաքական, Դանի Ալվես, Յուվենտուս, տրանսֆերներ