Հայտնի է, թե մոտավոր երբ կկայանան Բարսելոնայի նախագահական ընտրությունները

Հայտնի է, թե մոտավոր երբ կկայանան Բարսելոնայի նախագահական ընտրությունները

30/10/2020 - 22:36

Հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան արդեն հաջորդ տարի՝ 2021 թվականին։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, նման որոշման պատճառ դարձել են մի քանի գործոններ։ Չնայած արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը, «Բարսելոնան» ստիպված է հետևել համաճարակային որոշ կանոնների։

Ակնհայտ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները կանոններին հետևելով, սակայն դա անելը չափազանց բարդ է լինելու, քանի որ Կատալոնիայի մարզային իշխանությունները ավելի ու ավելի խիստ հակակորոնավիրուսային կանոններ է սահմանում։

«Բարսելոնայի» ժամանակավոր նախագահ Կառլես Տուսկետսը ցանկանում է պարզել, թե ակումբը ինչ ֆինանսական վիճակում է գտվնում։ Այժմ «բլաուգրանասի» ղեկավարները ակումբի աշխատակիցների հետ աշխատավարձերի կրճատման հարցում բանակցություններ են վարում։ Այդ հարցի շուրջ ակումբը բանակցում է նաև առաջին թիմի խաղացողների հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հատուկ մամուլի ասուլիս հրավիրեց «Կամպ Նոու» մարզադաշտում և հայտարարեց, որ տնօրենների խորհրդի հետ հրաժարական է տվել։ Ակումբի ղեկավարումն անցել է, այսպես կոչված, Կառավարման հանձնաժողովին, որը հավաքական մարմին է, իսկ ակումբի ժամանակավոր նախագահ է դարձել տնտեսական հանձնաժողովի նախագահ Կառլես Տուսկետսը, ում հիմնական գործառույթը 45-90 օրվա ընթացքում ընտրությունների կազմակերպումն ու անցկացնում է լինելու։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023