Հայտնի է, թե ինչ է Ֆլիկն ասել Էլ կլասիկոյի ընդմիջմանը Բարսելոնայի ֆուտբոլիստներին
Հայտնի է դարձել, թե իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում կայացած Էլ կլասիկոյի ընդմիջմանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ինչ է ասել իր սաներին.
«Յուրաքանչյուր ոք, ով կնահանջի թեկուզ մեկ մետր, ես կփոխարինեմ նրան»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին կայացած խաղում «Բարսելոնան» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 4:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։
Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» 30 միավորով Լա լիգայի առաջատարն է, «արքայական» ակումբը 24 միավորով երկրորդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Ռեալ Մադրիդ