Հայտնի է, թե ինչու է ձերբակալվել Չելսիի ֆուտբոլիստը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսիի» հարձակվող Կալում Հադյսոն-Օդոյոին երեկ՝ մայիսի 17-ին, ձերբակալվել է։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հադսոն-Օդոյին իր բնակարան է կանչել մի մոդելի, ում հետ ծանոթացել է համացանցի միջոցով։ Կնոջ ինքնազգողությունը վատացել է՝ դիմելով ոստիկանությանը։ Այդ պահին նա զանգահարել է նաև շտապօգնություն, ինչից հետո հոսպիտալացվել է։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, թե ֆուտբոլիստին մեղադրում են ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար, սակայն պարզվում է գործն ավելի լուրջ է։ Ինչպես փոխանցում է ESPN-ը, անգլիացի ֆուտբոլիստը մեղարդվում է բռնաբարության համար։ Այդ կինը ոստիկանությանը կանչել է իր տուն և ցուցմունք տվել, որ Հադսոն-Օդոյին նրան ստիպել է սեռական հարաբերություն ունենալ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա ֆուտբոլիստը հարցաքննվել է ոստիկանության կողմից, ինչից հետո գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նա պետք է ևս մեկ անգամ ցուցմունք տա հունիս ամսին։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հաղորդեց, որ ոստիկանություն և շտապօգնություն ահազանգը ստացվել է կիրակի առավոտյան 3։35՝ մեկնելով Արևմտյան Լոնդոնում գտնվող խաղացողի բնակարան։ Այժմ այնտեղ հետաքննություն է իրականացվում։
# Կալում Հոդսոն-Օդոյի, Չելսի