Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Էդեն Ազարը

Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Էդեն Ազարը

21/10/2020 - 13:34

«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, բելգիացի ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի 22-ից ոչ շուտ, երբ իսպանական Լա լիգայի շրջանակում «Ռեալը» 10-րդ տուրում կմրցի «Վիլյառեալի» դեմ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ռեալի» բուժ- և ֆիզպատրաստության անձնակազմերի հիմնական նպատակն այն է, որ 29-ամյա ֆուտբոլիստը վերջնական ապաքինվի ստացած վնասվածքից, մարզավիճակ հավաքի և իր ուժերի վրա վստահ լինի, իսկ մինչ այդ մարզչական անձնակազմը չի պատրաստվում ռիսկի դիմել և նրան խաղադաշտ դուրս բերել։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը 2019 թվականի ամռանը 115 մլն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվեց «Ռեալ», սակայն այս ընթացքում արդեն հասցրել է ստանալ 7 վնասվածք՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 243 օր (35 հանդիպում): Ազարը մինչ այժմ մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է ընդամենը 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023