Հայտնի է, թե Բիչախչյանը որ ակումբ է մոտ տեղափովելուն
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Վարշավայի «Լեգիայում», հայտնում է Goal.pl-ն։
Ըստ աղբյուրի` Լեհաստանի 15-ակի չեմպիոնը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Պոգոնի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Բացի այդ, հավանական տրանսֆերի խթան կարող է դառնալ նաև, որ «Պոգոնը» ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։
Այժմ «Լեգիան» բանակցում է հայ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում և բարեհաջող ընթացքի դեպքում առաջիկա ժամերին «բանակայինները» կհայտարարեն Բիչախչյանի տրանսֆերի մասին։
Նշվում է, որ մայրաքաղաքային ակուկբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 200-300 հազար եվրո։
Ավելի վաղ հաղորդվում է, որ Բիչախչյանի ծառայություններով հետաքրքրված է Իսրայելի 25-ակի չեմպիոն Թել Ավիվի «Մաքաբին»։
Հիշեցնենք, որ «Պոգոնն» արդեն հայտարարել է Բիչախչյանի` ակումբից հեռանալու մասին։ Նա Շեցինը ներկայացնող ակումբ էր տեղափոխվել 2022 թ. հունվարին, 112 խաղում խփել 18 գոլ, կատարել 12 ասիստ։
«Լեգիան» Լեհաստանի ընթացիկ առաջնության առաջին շրջանում վաստակել է 32 միավոր և 4-րդ տեղում է։ 34-ամյա պորտուգալացի մասնագետ Գոնսալու Ֆեյոյի գլավորած թիմն առաջատար «Լեխից» հետ է 6 միավորով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էկստրակլասա, Լեգիա, Հայաստանի-հավաքական, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան, տրանսֆերներ