Հայտնի է դարձել` ինչու է Մանեն հարվածել Սանեին

Հայտնի է դարձել` ինչու է Մանեն հարվածել Սանեին

14/04/2023 - 22:39

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջի խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (0:3) «Բավարիայի» հանդերձարանում կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ընթացքում մյունխենյան ակումբի հարձակվող Սադիո Մանեն հարվածել է իր թիմակից Լերոյ Սանեի դեմքին։

Ըստ Brut-ի լրագրող Պապե Մահմուդ Գուեի տեղեկությունների` Սանեն Մանեին անվանել է «սև կեղտ», ինչից հետո էլ կողմերի միջև բախում է տեղի ունեցել։

Հավելենք, ու տեղի ունեցածի պատճառով «Բավարիան» արդեն պատժել է սենեգալցի ֆուտբոլիստի` դուրս թողնելով Բունդեսլիգայի 28-րդ տուրում կայանալիք «Հոֆֆենհայմի» դեմ հանդիպման հայտացուցակից և տուգանելով նրան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023