Հայտնի է դարձել, թե որ երկրներում կանցկացվեն Եվրո-2028-ը և Եվրո-2032-ը
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Թուրքիան հետ է վերցրել Եվրո-2028-ն ընդունելու հայտը։
Եվրո-2028-ի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ում այժմ առկա է միայն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի համատեղ հայտը, իսկ Թուրքիան Իտալիայի հետ հավակնում է անցկացնել Եվրո-2032-ը։
Եվրո-2032-ն ընդունելու համար նույնպես ՈՒԵՖԱ-ն միայն այդ հայտն է ստացել։
Հաղորդվում է, որ երկու մրցաշարերի անցկացման վայրի վերաբերյալ պաշտոնական որոշումը կկայացվի հոկտեմբերի 10-ին Նիոնում՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում, որից պետք է թույլտվություն ստանալ։
Այդուհանդերձ, արդեն պարզ է, որ Եվրո-2028-ն անցկացվելու է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, իսկ Եվրո-2032-ը` Թուրքիայում և Իտալիայում։
Հավելենք, որ Եվրո-2024-ն էլ անցկացվելու է Գերմանիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-2028, Եվրո-2032, Եվրոպայի առաջնություն, ՈւԵՖԱ