Հայտնի է դարձել, թե որքան է կազմում Էրլինգ Հալանդի հրաժարագինը
Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը, Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Էրլինգ Հալանդն արել է ամեն ինչ, որպեսզի պայմանագրի մեջ ներառվի նաև կետ, որը կսահմանի հստակ հրաժարագին։
Ըստ աղբյուրի՝ «Բորուսիան» նորվեգացի հարձակվողի համար տրամպլին հանդիսացող թիմ է և չի պատրաստվում երկար հանդես գալ այնտեղ։ Այս ակումբում հարձակվողը ցանկանում է որպես խաղացող ավելի կայանալ և փորձ ձեռք բերել, այդ իսկ պատճառով խաղացողի գործակալ Մինո Ռայոլան ստիպել է գերմանական ակումբին խաղացողի պայմանագրում սահմանել հստակ հրաժարագին։
Նշվում է, որ Մինո Ռայոլան փորձել համոզել գերմանական ակումբին, որ հրաժարագինը կազմի 50 մլն եվրո, սակայն դորտմունցիներին այդ գումարը չի բավարարել, և խաղացողի հրաժարագինը սահմանել է 75 մլն եվրո։ Այդ հրաժարագինը կգործի 2021 թվականից սկսած։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը ավստրիական «Զալցբուրգից» «Բորուսիա» է տեղափոխվել ընթացիկ ձմեռային պատուհանի ժամանակ, իսկ գործարքն արժեցել է 45 մլն եվրո։ Մեկնարկային երկու խաղում երիտասարդ խաղացողը դարձել 5 գոլի հեղինակ։
# Բորուսիա-Դորտմունդ, Զալցբուրգ, Էրլինգ Հալանդ, տրանսֆերներ