Հայտնի է դարձել Դե Բրոյնեի վնասվածքի լրջությունը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն հայտնել է իր վնասվածքի լրջությունը, որը նա ստացել է մայիսի 29-ին կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչի շրջանակում «Չելսիի» դեմ կայացած խաղում (0:1)․
«Ողջույն ընկերներ, ես հենց նոր վերադարձա հիվանդանոցից։
Ինձ մոտ ախտորոշվել է քթոսկրի և ձախ աչքի ակնակապիճի կոտրվածք։ Այմժ ինձ լավ եմ զգում։
Իհարկե, դեռ հիասթափված եմ երեկվա արդյունքից, սականք մենք դեռ կվերադառնանք»,- գրել է բելգիացի ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» դեմ խաղում 56-րդ րոպեին բախվեց լոնդոնյան ակումբի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ։ Նրան երկար ժամանակ «Սիթիի» բուժանձնակազմը օգնություն էր ցույց տալիս, սակայն, ի վերջո, Դե Բրոյնեն փոխարինվեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Ռյուդիգեր, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա