Հայտնի է դարձել ԱԱ-2026-ի անցկացման ձևաչափը
Մարտի 16-ին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում կայանալու է ՖԻՖԱ-ի 73-րդ կոնգրեսը, որի ժամանակ կհաստատվի նաև ԱԱ-2026-ի անցկացման ձևաչափը։
Այդուհանդերձ, The Athletic-ին հաջողվել է պարզել, թե ինչ ձևաչափով է անցկացվելու մրցաշարը։
Այսպես, ԱԱ-2026-ն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, որին մասնակցելու է 48 հավաքական. լինելու է 12 խումբ` 4 հավաքականով։
Խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները կպայքարը կշարունակեն 1/16 եզրափակիչում։
Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ դուրս կգան նաև խմբերում երրորդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն 8 հավաքականները։
Սպասվում է, որ ԱԱ-2026-ը կտևի 39 օր, կունենա 104 հանդիպում, իսկ մրցաշարի եզրափակիչը կանցկացվի հուլիսի 19-ին։
Նշենք, որ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է միանգամից երեք երկրում և առաջին անգամ մասնակցելու է 48 հավաքական։
Հիշեցնենք, որ վերջերս Կատարում կայացած աշխարհի առաջնությունում չեմպիոն դարձավ Արգենտինայի հավաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2026, ՖԻՖԱ