Հայտնի է Բունդեսլիգայի վերսկսման օրը

Հայտնի է Բունդեսլիգայի վերսկսման օրը

07/05/2020 - 16:34

Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 16-ին։ Այդ մասին տեղեկացնում է Bild պարբերական ֆուտբոլային բաժնի պատասխանատու Քրիստիան Ֆալկը։ Ֆալկը Twitter-ի իր օգտահաշվում կատարել է հետևյալ գրառումը․

«Նոր որոշում․ մայիսի 15-ին՝ ուրբաթ, հանդիպումներ տեղի չեն ունենա։ Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 16-ին՝ շաբաթ օրը»,- գրել է Ֆալկը։

Ավելի ուշ այդ տեղեկատվությունը DW Sport-ին տված հարցազրույցի ժամանակ հաստատել է նաև Բունդեսլիգայի գլխավոր տնօրեն Քրիստիան Զայֆերտը։

Նշենք, որ վերսկսումից հետո տուրի կենրտոնական հանդիպումը կկայանա մայիսի 16-ին․ միմյանց դեմ դուրս կգան «Բորուսիա Դորտմունդը» և «Շալկե-04»-ը։

Ավելի վաղ արդեն հայտնել էինք, որ Գերմանիայի կառավարությունը թույլատրել է առաջնությունը վերսկսել․ հանդիպումներն անցկացվելու են փակ դռների հետևում։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023