Հայտնի է Ա սերիայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը
«Պարմայի» 19-ամյա շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին ճանաչվել է իտալական Ա սերիայի դեկտեմբեր ամվսվա լավագույն ֆուտբոլիստ։
Դեկտեմբեր ամսին Կուլուսևսկին «Պարմայի» կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ակումբն այդ խաղերում վաստակել է 7 միավոր։
Նշենք, որ երիտասարդ հարձակվողի փայլուն խաղը գրավել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողի ծառայաություններով սկսել են հետաքրքրվել «Ինտերը», «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես նաև «Արսենալը»։ Նշենք նաև, որ խաղացողի տրասնֆերային իրավունքները պատկանում են «Ատալանտային»։
# Ա-սերիա, Դեյան Կուլուսևսկի, Պարմա