Հայտնի է առաջիկա Էլ կլասիկոյի գլխավոր մրցավարը

Հայտնի է առաջիկա Էլ կլասիկոյի գլխավոր մրցավարը

09/12/2019 - 20:36

Դեկտեմբերի 18-ին՝ 23։00-ին, «Նոու Կամպ» մարզադաշտում կկայանա մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն։

Ըստ Marca-ի՝ առաջիկա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեխանդրո Խոսե Հերնանդես Հերնանդեսը: Նշենք, որ Հերնանդես Հերնանդեսը Կլասիկոների սպասարկման փորձ արդեն ունի։ Նրա գլխավորությամբ «Բարսայի» ու «Ռեալի» միջև կայացել է 3 դիմակայություն, որոնց ընթացքում Սերխիո Ռամոսը երկու անգամ հեռացվել է խաղադաշտից։ Հերնանդես Հերնանդեսի սպասարկած Էլ կլասիկոներից մեկն ավարտվել է ոչ-ոքի, թիմերն էլ մեկեկան անգամ հաղթանակ են տարել։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023