Հայտնի են Սիթի – Ռեալ և Յուվենտուս – Լիոն հանդիպման գլխավոր մրցավարները
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է օգոստոսի 7-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» և «Յուվենտուս» – «Լիոն» հանդիպումների մրցավարական անձնակազմերը։
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» – գլխավոր մրցավար՝ Ֆելիքս Բրիխ, օգնականներ՝ Մարկ Բորշ, Շտեֆան Լուպ, չորրորդ մրցավար՝ Դանիել Զիբերտ (բոլորը՝ Գերմանիա)
«Յուվենտուս» – «Լիոն» – գլխավոր մրցավար՝ Ֆելիքս Ցվայեր, օգնականներ՝ Տորստեն Շիֆներ, Մարկո Ահմյուլլեր (Գերմանիա), չորրորդ մրցավար՝ Տասոս Սիդորոպուլոս (Հունաստան)
Հիշեցնենք, որ «Սիթի» – «Ռեալ» դիմակայության առաջին խաղում մանկունյական ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 2։1 հաշվով, իսկ «Լիոնը» Ֆրանսիայում՝ 1։0։
# Լիոն, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆելիքս Բրիխ, Ֆելիքս Ցվայեր