Հայտնի են դարձել Մբապեի վնասվածքի մանրամասները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ հուլիսի 24-ին, ՊՍԺ Նեյմարի խփած միակ գոլի շնորհիվ 1։0 հաղթեց «Սենտ-Էտիենին»՝ նվաճելով Ֆրանսիայի գավաթը։
Այդ հանդիպման 26-րդ րոպեին «Սենտ-Էտիենի» պաշտպան Լոիկ Պերենը սարսափելի խախտում թույլ տվեց փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ՝ հեռացվելով խաղադաշտից։
Եվ ահա, այսօր՝ հուլիսի 25-ին, որոշ մանրամասներ են հայտնի դարձել ֆրանսիացի արձակվողի վնասվածքից։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին, 21-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի ուժեղ սալջարդ, սակայն, բարեբախտաբար, կոտրվածք չկա։
Ակումբի մարզչական շտաբը անհանգստացած է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպումը, որը կայանալու է օգոստոսի 12-ին։
Հավելենք նաև, որ ՊՍԺ-ի պաշտոնական կայքը նույնպես հաստատել է վնասվածքի լրջությունը։ Նշվում է նաև, որ ֆուտբոլիստը 72 ժամ հետո կրկնակի հետազոտության է ենթարկվելու, ինչից հետո նոր հստակ կարելի է ասել, թե ինչ տեսակի վնասվածք է նրա մոտ։
# Ատալանտա, Լոիկ Պերեն, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Սենտ-Էտիեն, Ֆրանսիայի-Գավաթ