Հայտնի են դարձել Մբապեի վնասվածքի հստակ տեսակը և վերականգման ժամկետը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 24-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում 1։0 հաշվով հաղթել «Սենտ-Էտիենին»՝ տիրանալով գավաթին։
Հանդիպման 26-րդ րոպեին «Սենտ-Էտիենի» պաշտպան Լոիկ Պերենը սարսափելի կոպիտ խաղաց փարիզյան ակումբի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ։
Հուլիսի 25-ին Մբապեն նախնական հետազոտություն էր անցել, ինչը ցույց էր տվել, որ ֆուտբոլիստը խուսափել էր լուրջ վնասվածքից։ Նրա մոտ միայն սալջարդ էր ախտորովել, իսկ ՊՍԺ-ի պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ ֆրանսիացի հարձակվողը 72 ժամ անց ևս մեկ հետազոտություն պետք է անցնի։
Այսօր՝ հուլիսի 27-ին, ֆուտբոլիստն անցել է այդ լրացուցիչ բուժզննումը, ինչն էլ վերջնականապես հաստատել է, որ Կիլիան Մբապեն խուսափել է լուրջ վնասվածքից։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Կբապեի ոտնաթաթը պարզապես դուրս է ընկել։ Վնասվածքի համար անհրաժեշտ կլինի 3 շաբաթ։
Այսպիսով, Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում կայանալիք «Ատալանտայի» դեմ հանդիպումը, որը կայանալու է օգոստոսի 12-ին՝ Լիսաբոնում
# Ատալանտա, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Սենտ-Էտիեն, Ֆրանսիայի-Գավաթ