Հայտնի են դարձել Կումանի որոշ տրանսֆերային նպատակներ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 57-ամյա հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանը։
Սպասվում է, որ Ռոնալդ Կումանը «Բարսայի» կազմում «մաքրություն» կիրականացնի, ինչի արդյունքում ակումբից կհեռանան մի շարք ֆուտբոլիստներ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, առաջինն ակումբից հեռանալու են կիսապաշտպաններ Իվան Ռակտիչը և Արթուրո Վիդալը, որոնց հետ մեծ հույսեր չի կակում Կումանը։
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են հաջորդ ամռանը՝ ավելի կոնկրետ 2021 թվականի հունիսի 30-ին, և եթե ակումբը ցանկանում է, որ նրանք չհեռանան անվճար, ապա նրանց համար պետք է գնորդներ գտնի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կումանի առաջին տրանսֆերային թիրախն էլ «Այաքսի» 23-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկն է։ Նշվում է, որ հոլանդացի մասնագետը կատալոնական ակումբի ղեկավարներին խնդրել է ձեռք բերել նրան, իսկ բանակցությունները խաղացողի գործակալ Գվիդո Ալբերսոմի հետ արդեն սկսվել են։ Հավելենք, որ Վան դե Բեկը Կումանի հետ աշխատել է արդեն Նիդեռլանդների հավաքականի կազմում։
# Այաքս, Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Դոնի-վան-դե-Բեկ, Իվան Ռակիտիչ, Նիկոլո Սկիրա, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ