Հայտնի են դարձել Կամո Հովհաննիսյանի ու Գոռ Մալաքյանի հնարավոր նոր ակումբները

Հայտնի են դարձել Կամո Հովհաննիսյանի ու Գոռ Մալաքյանի հնարավոր նոր ակումբները

08/01/2020 - 01:40

Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենայի» մամլո քարտուղարությունը, ակումբի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է ղազախական «Ժետիսուին», որի կազմում Թուրքիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի։

Մալաքյանը փորձաշրջան կանցնի ղազախական թիմում, սակայն նրա տեղափոխության հարցում դեռևս վերջնական որոշում չկա:

Կամո Հովհաննիսյանը, ով վերջերս է հեռացել «Ժետիսուից», ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Կայրաթի» կազմում։

Հովհաննիսյանը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է «Ժետիսուում», որի կազմում 58 հանդիպման է մասնակցել ու դարձել 6 գոլի հեղինակ:

2019 մրցաշրջանում Կամո Հովհաննիսյանը «Ժետիսուի» կազմում 25 հանդիպման է մասնակցել, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023