Հայտնի դարձավ ՉԼ որակավորման նախնական փուլի հաղթողը
Իսլանդիայի Կոուպավոգյուր քաղաքում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման նախնական փուլը։
Որակավորման նախնական փուլին մասնակցում էին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած ամենացածր վարկանիշ ունեցող չորս ակումբները` «Բրեյդաբլիկը» (Իսլանդիա), «Բուդուչնոսծը» (Չեռնոգորիա), «Ատլետիկ Էսկալդեսը» (Անդորրա) և «Տրե Պենեն» (Սան Մարինո)։
Փոքրիկ մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում «Բուդուչնոսծը» 3:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Էսկալդեսին», իսկ «Բրեյդաբլիկը» 7:1 հաշվով ջախջախեց «Տրե Պենեին»։
Եզրափակիչում իսլանդական ակումբը կրկին ջախջախիչ հաշվով հաղթանակ տոնեց` 5:0 հաշվով առավելության հասնելով «Բուդուչնոսծի» նկատմամբ։
Այսպիսով, «Բրեյդաբլիկը» նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ։
Պարտված ակումբները պայքարը շարունակելու են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցեն հետևյալ զույգերի պարտվողների դեմ.
«Տրե Պենե» – «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)/«Վալմիերա» (Լատվիա)
«Ատլետիկ Էսկալդես» – «Պարտիզանի» (Ալբանիա)/ԲԱՏԷ (Բելառուս)
«Ժալգիրիս» (Լիտվա)/«Ստրուգա» (Հյ. Մակեդոնիա) – «Բուդուչնոսծ»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2023/24 մրցաշրջան, Ատլետիկ Էսկալդես, Բուդուչնոստ, Բրեյդաբլիկ, Չեմպիոնների-լիգա, Տրե Պենե