Հայտնի դարձավ նաև Արարատ-Արմենիայի հաջորդ հավանական մրցակիցը

Հայտնի դարձավ նաև Արարատ-Արմենիայի հաջորդ հավանական մրցակիցը

01/09/2020 - 15:44

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ նաև Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը, ինչի արդյունքում հայնտի դարձավ Հայաստանը ներկայացնող «Արարատ-Արմենիայի» հաջորդ հավանական մրցակիցը։

«Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելեի» դեմ։ «Ցելեն» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որի շրջանակում 3։0 հաղթեց Իռլանդիան ներկայացնող «Դանդոլքին», ինչից հետո երկրորդ փուլում 1։2 հաշվով պարտվեց Նորվեգիայի չեմպիոն «Մոլդեին»։

«Արարատ-Արմենիա» – «Ֆոլա Էշ» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 17-ին Երևանում։ Խաղի մեկնարկը նախատեսված է 18։00-ին, իսկ երրորդ փուլ անցնելու դեպքում մեր ակումբը խաղը կրկին կանցկացնի Երևանում՝ սեպտեմբերի 24-ին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023