Հայտնի դարձավ Արարատ-Արմենիայի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում էստոնական «Պայիդեն» 11-մետրանոցներով հաղթեց «Դինամո Թբիլիսիին»։
Դիմակայության առաջին խաղում «Պայիդեն» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով, իսկ պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում 2:1 հաղթեց «Դինամոն», իսկ 11-մետրանոց հարվածաշարի շրջանակում ավելի դիպուկ գտնվեցին էստոնական ակումբի ֆուտբոլիստները։
Այսպիսով, «Պայիդեն» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է «Արարատ-Արմենիայի» դեմ։
Հավելենք, որ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին` Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 28-ին` Էստոնիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Կոնֆերենցիաների լիգա, Պայդե