Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Կոսովոյին 🎥
Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի թիմի դեմ։
Գոլառատ պայքարում Հայաստանի հավաքականը պարտվեց 2:5 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո Ջոն վան’տ Սխիպի գլխավորած թիմը Նաիր Թիկնիզյանի և Էդուարդ Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:1 հաշվով, սակայն հաջորդ 45 րոպեների ընթացքում մրցակիցը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու առավելության հասնել։
Ֆրանկո Ֆոդայի սաներից աչքի ընկան Լուբարդ Դելովան, Մերգիմ Վոյվոդան, Լինդոն Էմերլահուն, իսկ Ալբիոն Ռահմանին դուբլ գրանցեց։
Նշենք, որ հանդիպման ընթացքում Կոսովոյի հավաքականը խաղային հսկայական առավելություն ուներ։ Կոսովարները 38 հարված կատարեցին, որից 16-ը` դիպուկ։ Հայաստանի թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը 13 սեյվ կատարեց։
Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 9-ին և Նիկշիչի «Քաղաքայաին» ստադիոնում կմրցի Չեռնոգորիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից