Հայկ Միլկոնի գլխավորած թիմը երկրորդ հաղթանակն է տարել Բելգիայի առաջնությունում 🎥
Հայկ Միլկոնի գլխավորած թիմը երկրորդ հաղթանակն է տարել Բելգիայի առաջնությունում 🎥
09/12/2025 - 12:17

Բելգիայի Ժյուպիլե Պրո լիգայի 17-րդ տուրում «Դենդերը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է ՌԱԱԼ Լա Լուվիրիեին։

Հյուրերից գոլերը խփել են Բրունի Նսիմբան և Ռոման Կվետը, ՌԱԱԼ-ից աչքի է ընկել Պապե Մուսա Ֆալը։

«Դենդերը» Բելգիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և 12 միավորով վերջին` 16-րդ տեղում է։ ՌԱԱԼ-ը 18 միավորով 13-րդն է։

Դենդերլեու քաղաքը ներկայացնող ակումբը մարզում է հայ մասնագետ Հայկ Միլկոնը` Մելքոնյանը։ 32-ամյա մարզիչը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, սակայն 3 տարեկանից ընտանիքի հետ բնակվում է Բելգիայում։

Միլկոնը 17 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան ու սկսել մարզչական գործունեությամբ զբաղվել։ Երիտասարդ մասնագետն աշխատել է բելգիական տարբեր թիմերի համակարգերում` «Գենտում», «Անտվերպենում», «Տյուրնխաուտում», ՆԿՍՏ-ում, «Վոլուվե Զավենտեմում», «Մեխելենում» և այլուր։

Միլկոնը 2024թ. հունվարից մինչև 2025թ. սեպտեմբեր Բելգիայի ամենաանվանի ակումբներից «Բրյուգեում» եղել է նախ` Ռոնի Դեյլայի, ապա` Միկի Հայենի օգնականը։ «Դենդերի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2025թ. սեպտեմբերի 6-ից։ Ակումբը նրա գլավորությամբ 13 խաղում 4 հաղթանակ է տարել, գրանցել 4 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։

Հայկ Միլկոնը 9 լեզվի է տիրապետում` հայերենի, ռուսերենի, արաբերենի, անգլերենի, գերմաներենի, նիդերլանդերենի, ֆրանսերենի, իսպաներենի և իտալերենի։

«Դենդերը» վերջերս նաև պատմության մեջ երկրորդ անգամ դուրս էր եկել Բելգիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ` 3:2 հաշվով հաղթելով երկրի ամենաերկրի ամենատիտղոսակիր ակումբներից Լիեժի «Ստանդարդին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025