Հայկական ֆուտբոլը վերադարձավ! «Նոան» հաղթեց «Ալաշկերտին»🎥
Հայկական ֆուտբոլը երկու ամսվա դադարից հետո վերսկսվեց։ Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչից հետաձգված խաղում «Նոան» տնային խաղում մրցեց «Ալաշկերտի» դեմ։
«Նոան» վստահ խաղով մրցակցին հաղթեց 2:0 հաշվով։
Ռուի Մոտայի գլխավորած թիմից գոլով աչքի ընկան Գոնսալու Գրեգորիուն և Գոռ Մանվելյանը։
«Նոան» գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է, որտեղ կմրցի «Գանձասարի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից