Հայկական ակումբը հաստատել է Դրոգբայի որդու տրանսֆերը 🎥
Հայկական ակումբը հաստատել է Դրոգբայի որդու տրանսֆերը 🎥
08/03/2026 - 12:29

«Չելսիի», «Մարսելի» ու մի շարք այլ ակումբների, Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի լեգենդար, նախկին հարձակվող Դիդիե Դրոգբայի որդին` Այզեկ Դրոգբան տեղափոխվել է Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Հայք», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

Transfermarkt-ի տվյալներով` Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստը 2024թ. հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում էր։

Դրոգբան «Չելսիի» մարզադպրոցի սան է։ Նախկինում նա հանդես է եկել նաև ֆրանսիական «Գենգամում», իտալական «Կարատեզեում», պորտուգալական «Ակադեմիկայում» և բելգիական «Յունիոն Ռոյալ լա Լուվիեր Սանտրում»։

«Հայքը» Հայաստանի Առաջին խմբի աշնանային հատվածում անցկացրած 18 խաղում 37 միավոր է վաստակել ու 5-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026