Հայաստան – Վրաստան մրցավարական անձկազմը
Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կսպասարկեն ռումինացի ու իտալացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Գլխավոր մրցավար – Ռադու Պետրեսկու (Ռումինիա),
Եզրային մրցավարներ – Ռադու Գինգուլյակ, Միրչա Գրիգորիու (երկուսն էլ` Ռումինիա),
Չորրորդ մրցավար – Անդրեյ Կիվուլետե (Ռումինիա),
VAR համակարգի պատասխանատուներ – Ալեանդրո Դի Պաոլո, Ֆեդերիկո լա Պենա (երկուսն էլ` Իտալիա)։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա մարտի 20-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, Ռադու Պետրեսկու, Վրաստանի հավաքական