Հայաստան – Վրաստան հանդիպման վայրը փոխվել է
Ինչպես տեղեկացնում է Հայաստնաի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան – Վրաստան հանդիպման վայրը փոխվել է։ Խաղի վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ։
«Հանդիպումը կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։Ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։ Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նախորդ շաբաթ անվտանգության երաշխիքները հավաստող պաշտոնական գրություն էին տրամադրել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը։ ՀՖՖ-ն, իր հերթին, պնդել է, որ պատրաստ է Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈՒԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների։ Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ»,- նշվում է ՀՖՖ-ի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով ռամզկան գործողություններ սկսվել, որոնք արդեն շարունակվում են 8 օր։
# Ազգերի լիգա, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, ՈւԵՖԱ, Վրաստանի հավաքական