Հայաստան – Լատվիա հանդիպման մրցավարական անձնակազմը
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է Լատվիայի թիմի դեմ։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Նենադ Մինակովիչ
Եզրային մրցավարներ – Նիկոլա Բորովիչ, Բոշկո Բոժովիչ
Չորրորդ մրցավար – Միլան Միտիչ
VAR համակարգի պատասխանատուներ – Նովակ Սիմովիչ, Ալեքսանդր Ժուվկովիչ
Նշենք, որ բոլոր մրցավարները Սերբիայից են։
Հավելենք, որ Հայաստան – Լատվիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 7-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Լատվիայի հավաքական, Հայաստանի-հավաքական