Հայաստան – Լատվիա հանդիպման մրցավարական անձնակազմը
Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Լատվիայի ընտրանու դեմ։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպումը սպասարկելու է Սլովակիան ներկայացնող մրցացարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը, ում եզրերում կօգնեն Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, իսկ չորրորդ պաշտոնյան լինելու է Մարտին Դոհալը։
VAR համակարգի մրցավարները լինելու են գերմանացիներ Սյորեն Ստորկսն ու Պասկալ Մյուլլերը։
Հավելենք, որ Հայաստան – Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Լատվիայի հավաքական, Հայաստան - Լատվիա, Հայաստանի-հավաքական