Հայաստանում ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն երկրպագուների մասնակցությամբ

Հայաստանում ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն երկրպագուների մասնակցությամբ

15/09/2020 - 17:57

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հայկական ֆուտբոլի երկրպագուները վերադառնում են մարզադաշտ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից սկսած՝ թույլատրել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի մասնակցություն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի  և VBET Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին (ընդամենը՝ 150 անձ):

Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023