Վերսկսվեց Հայաստանի VBet Պրեմիեր լիգան. Նոան խոշոր հաշվով հաթեց Վանին,  Լոռին ուժեղ էր Շիրակից 🎥

Վերսկսվեց Հայաստանի VBet Պրեմիեր լիգան. Նոան խոշոր հաշվով հաթեց Վանին, Լոռին ուժեղ էր Շիրակից 🎥

20/02/2021 - 16:01

Տևական դադարից հետո վերսկսվեց Հայաստանի VBet Պրեմիեր լիգան ։ 6-րդ տուրից հետաձկված խաղում «Նոան» փետրվարի 19-ին սեփական հարկի տակ ընդունեց «Վանին»։

Ողջ հանդիպումն անցավ տանտերերի թե՛ խաղային և թե՛ տարածքային մեծ առավելությամբ։

Առաջին խաղակեսի 32-րդ րոպեին «Նոայի» տղաները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ թիմի կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը և դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով իր թիմին։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկային րոպեներից տանտերերն էլ ավելի մեծացրին ճնշումը «Վանի» ֆուտբոլիստների նկատմամբ, որի արդյուքը եղավ այն, որ 10 րոպեի ընթացքում 3 գնդակ կարողացան ուղարկել հյուրերի դարպասը։

Հանդիպման 52-րդ, 54-րդ և 62-րդ րոպեներին արդյունավետությամբ աչքի ընկան համապատասխանաբար Ալեքս Օլիվեյրան, Պավել Կիրեենկոն և Վադիմ Պաիրելը։ Հատկանշական է, որ վերջին երկու գոլերը նույնպես «Նոան» խփեց 11-մետրանոց նշակետից՝ դարձնելով հաշիվը ջախջախիչ «Վանի» համար։

Այս գոլերից հետո, խաղի տեմպն աստիճանաբար ընկավ և մոտացավ իր տրամաբանական ավարտին։ Մնացած ժամանակահատվածում այլևս դարպասի գրավում չգրանցվեց։ Խաղն ավարտվեց 4։0 հաշվով «Նոայի» հաղթանակով։

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 19 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Վանը» մնաց նախապես վաստակած 10 միավորով, որին համապատասխանում է մչցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

Այսօր՝ փետրվարի 20-ին, 6-րդ տուրից ևս մեկ հետաձգված հանդիպում կայացավ։ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում «Շիրակը» մրցեց «Լոռիի» դեմ։

Մարզային դերբին հիմնականում անցավ հավասար և դինամիկ պայքարում։ Ողջ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեին, սակայն երկար ժամանակ գոլեր չկային։

Ամեն դեպքում, հանդիպման 90+2-րդ րոպեին Վանաձորը ներկայացնող ակումբը հարձակման աջ եզրից իրացարած անկյունային հարվածից հետո խփեց հաղթական գնդակը, որը գրանցվեց Եվգենի Սկոբլիկովի անվան դիմաց։

Խաղն ավարտվեց «Լոռիի»՝ 1։0 հաշվով հաղթանակով։

Այսպիսով, այդ հաղթանակը թույլ տվեց «Լոռիին» վաստակել 20 միավոր և վերադառնալ առաջին հորիզոնական։ Երեկվա հաղթանակից հետո «Նոան» շրջանցել էր «Լոռիին» և ժամանակավորապես բարձրացել առաջին հորիզանական։

«Շիրակը» 5 միավորով 8-րդն է։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023