Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն

Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն

05/10/2021 - 10:29

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոտկտեմբերի 4-ին Գերմայիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացած հանդիպման ընթացքում:

ՀՖՖ պատվիրակությունը Ֆրանկֆուրտ է ժամանել հոկտեմբերի 4-ին և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դիրկ Յանոտայի անմիջական նախաձեռնությամբ հյուրընկալվել են ԳՖՖ-ի՝ Ֆրանկֆուրտում տեղակայված շտաբ-բնակարանում: Հանդիպմանը ներկա են եղել ԳՖՖ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԳՖՖ պաշտոնյաները ՀՖՖ պատվիրակության համար կազմակերպել են ճանաչողական այցելություն, այնուհետև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆուտբոլային մի շարք հարցերի շուրջ հետագա համագործակցությունների վերաբերյալ:  

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023