ՀՖՖ-ն Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել Ռոմայից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»․
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ նրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում»,- նշված է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում մեր հավաքականն առաջիկայում երեք հանդիպում ունի անցկացնելու։
Խոակին Կապառոսի սաները մարտի 25-ին կհյուրընկալվեն Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ ամսի 28-ին և 31-ին Երևանում կմրցեն համապատասխանաբար Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Լիխտենշտեյն-Հայաստան, Հայաստան-Իսլանդիա, Հայաստան-Ռումինիա, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, ՀՖՖ, Ռոմա