Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղի համար
Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանի հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում J խմբի շրջանակում կմրցի Ռումինիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20։00-ին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այս հանդիպմանը։
Հայտացուցակից դուրս են մնացել Գևորգ Ղազարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը, Արթուր Միրանյանը և Արամ Քոչարյանը։
Հավելենք, որ առաջին անգամ հայտավորվել է նաև հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը։
Հայտացուցակն ամբողջությամբ ունի հետևյալ տեսքը․