ՖԻՖԱ-ի որոշմամբ Լոռին և Սևանը զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Լոռի» ՖԱ-ն և «Սևան» ՖԱ-ն ՖԻՖԱ-ի որոշմամբ զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից:
2020 թ. սեպտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ի Վեճերի Լուծման Պալատը (ՖԻՖԱ ՎԼՊ) որոշում էր կայացրել ֆուտբոլիստ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա վեճի վերաբերյալ: Վերոնշյալ որոշումը պարտավորեցնում էր «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին 45 օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումները կամ 10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից պահանջել որոշման հիմքերը՝ հետագա բողոքարկման նպատակով: Նշված վճարումը ժամանակին չկատարելու դեպքում ակումբը կանգնում է հետևյալ խնդիրների առջև.
1. 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում զրկվում է նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից (թե՛ ներքին, թե՛ միջազգային կարգով): Արգելքը վերանում է միայն այն պարագայում, երբ ակումբը կատարում է համապատասխան վճարումը և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին է ներկայացնում վճարման անդորրագիրը:
2. Մինչև 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ավարտը վճարումը չկատարելու դեպքում, նշված վարույթը ըստ պահանջի կուղղորդվի ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտե:
10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից որոշման հիմքերը չպահանջելու պարագայում՝ ՖԻՖԱ ՎԼՊ-ի կայացրած որոշումը ստանում է վերջնական ուժ, և կողմերը զրկվում են իրենց բողոքարկման իրավունքից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն առ այսօր չի կատարել ՖԻՖԱ-ի որոշումով պահանջվող վճարումները, ինչպես նաև սահմանված վերջնաժամկետում ՖԻՖԱ-ից չի պահանջել որոշման հիմքերը, վերջինս իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից: Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը:
2020 թ. հոկտեմբերի 14-ին ՖԻՖԱ-ի Վեճերի Լուծման Պալատը (ՖԻՖԱ ՎԼՊ) որոշում էր կայացրել ֆուտբոլիստ Դարկո Ենոքի և «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ի միջև առկա վեճի վերաբերյալ: Վերոնշյալ որոշումը պարտավորեցնում էր «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ին 45 օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումները կամ 10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից պահանջել որոշման հիմքերը՝ հետագա բողոքարկման նպատակով: Նշված վճարումը ժամանակին չկատարելու դեպքում ակումբը կանգնում է հետևյալ խնդիրների առջև.
1. 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում զրկվում է նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից (թե՛ ներքին, թե՛ միջազգային կարգով): Արգելքը վերանում է միայն այն պարագայում, երբ ակումբը կատարում է համապատասխան վճարումը և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին է ներկայացնում վճարման անդորրագիրը:
2. Մինչև 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ավարտը վճարումը չկատարելու դեպքում, նշված վարույթը ըստ պահանջի կուղղորդվի ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտե:
10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից որոշման հիմքերը չպահանջելու պարագայում՝ ՖԻՖԱ ՎԼՊ-ի կայացրած որոշումը ստանում է վերջնական ուժ, և կողմերը զրկվում են իրենց բողոքարկման իրավունքից:
Փաստացի, «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն սահմանված վերջնաժամկետում ՖԻՖԱ-ից չի պահանջել որոշման հիմքերը՝ համաձայն ՖԻՖԱ-ի Ընթացակարգային կանոնների (Rules Governing the Procedures of Players’ Status Committee and the Dispute Resolution Chamber) Հոդված 15-ում նշված կարգի, ինչպես նաև չի կատարել հիմքերի ստացման համար անհրաժեշտ ընթացակարգային վճարումը: Փոխարենը, 2020թ. հոկտեմբերի 25-ին ՖԻՖԱ-ին ուղղել է դիմում-բողոք՝ ընդամենը պահանջելով վերանայել ՖԻՖԱ ՎԼՊ-ի կողմից կայացրած որոշումը:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ՖԻՖԱ ՎԼՊ-ի որոշումից բխող հետևանքները համարվում են ուժի մեջ մտած, ուստի «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից: Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը:
# Լոռի, ՀՖՖ, Սևան, ՖԻՖԱ