«Սևանի» ներկայացուցիչները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ
Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Նոան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Սևանին»։
Այդ հանդիպումից հետո արտառոց դեպք է գրանցվել։
Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ:
ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնությունը կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, ՀՊԼ, ՀՖՖ, Նոա, Սևան