Հայաստանի Մ21 հավաքականի հայտացուցակում երեք նորեկ կա 📸
Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ – Դավիթ Դավթյան, Հայկ Ղազարսյան (երկուսն էլ` ԲԿՄԱ), Գոռ Մատինյան («Ուրարտու»)։
Պաշտպաններ – Ալյոշա Խաչատրյան, Պետիկ Մանուկյան, Պողոս Կրմազյան, Մարկ Ավետիսյան, Սուրեն Ծառուկյան, Անդրանիկ Կարապետյան (բոլորը` ԲԿՄԱ), Մհեր Թառլոյան («Շիրակ»)։
Կիսապաշտպաններ – Նարեկ Ջանոյան, Միշել Այվազյան, Վյաչեսլավ Աֆյան, Լևոն Բաշոյան, Նարեկ Հովհաննիսյան, Համլետ Սարգսյան, Արթուր Ասկարյան (բոլորը` ԲԿՄԱ), Միսակ Հակոբյան («Արարատ-Արմենիա»), Դաբիթ Հակոբյան («Պոդբրեժովա», Սլովակիա), Կառլեն Հովհաննիսյան («Փյունիկ»), Վադիմ Հարությունյան («Արսենալ Դերժինսկ», Բելառուս), Դավիթ Կիրակոսյան («Վան»), Երվանդ Սուքիասյան (ԻՄՍՏ, Ավստրիա)։
Հարձակվողներ – Ֆին Գերագուսյան («Սանդեռլենդ Մ21»), Արթուր Ղարիբյան («Սպարտակ Կոստրոմա», Ռուսաստան), Էդիկ Վարդանյան («Ուրարտու»)։
Առաջին անգամ Հայաստանի երիտասարդական հավաքական են հրավիրվել Վադիմ Հարությունյանը, Դավիթ Կիրակոսյանն ու Ֆին Գերագուսյանը։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Եվրո-2027-ի ընտրական մրցաշարի E խմբում նոյեմբերի 14-ին կմրցի Չեռնոգորիայի, իսկ նոյեմբերի 18-ին՝ Շվեդիայի Մ21 թիմերի դեմ։
Նախապես որոշված էր, որ հանդիպումները պետք է կայանան Արմավիրում, բայց, պայմանավորված Հակոբ Տոնոյանի անվան ստադիոնի խոտածածկի վիճակով, խաղերը տեղափոխվել են ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արմեն Գյուլբուդաղյանց, Դավիթ Կիրակոսյան, Եվրո-2027, Հայաստանի Մ-21 հավաքական, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Վադիմ Հարությունյան, Ֆին Գերագուսյան