Հայաստանի Մ21 հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Իտալիայից 🎥
Հայաստանի Մ21 հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Իտալիայից 🎥
14/10/2025 - 22:32

Հայաստանի Մ21 հավաքականը Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմբի չորրորդ տուրում հյուրընկալվելիս 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Իտալիայի հասակակիցների թիմից։

Հանդիպման բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում։ Իտալացիներից դուբլ գրանցեց Ֆրանչեսկո Կամարդան, մեկական գոլ էլ խփեցին Մատեո Դագասոն, Սեյդու Ֆինին ու Ջեֆ Էխատորը։

Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդիկ Վարդանյանը։

Նշենք, որ 26-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Գոռ Մատինյանը հետ մղեց «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Չեր Ն’Դուրի իրացրած 11-մետրանոցը։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պարտվել է բոլոր 4 խաղերում ու վերջին` 6-րդ տեղում է E խմբում։ Իտալիան 12 միավորով երկրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025