Հայաստանի Մ16 հավաքականը՝ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթող
Ապրիլի 30-ին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրի Հայաստան Մ-16-Ջիբրալթար Մ-16 հանդիպումը: Խաղն ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով 2:0 հաշվով:
Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակեց յոթ միավոր և, անկախ Բոսնիա և Հերցեգովինա-Չեռնոգորիա հանդիպման արդյունքից, հռչակվեց մրցաշարի հաղթող,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
1-0՝ Սամվել Հակոբյան, 21
2-0՝ Սամվել Հակոբյան, 65
Հայաստանի Մ-16 հավաքական
12. Ռաֆայել Մանասյան, 2. Էդգար Թամազյան, 3. Վահրամ Մախսուդյան, 4. Ստյոպա Մկրտչյան, 5. Էրիկ Սիմոնյան, 6. Գոռ Առաքելյան, 9. Արթուր Սերոբյան, 10. Յուրի Քոլոզյան (ա), 13. Սամվել Հակոբյան, 18. Սարգիս Սահակյան, 21. Սպարտակ Հայրապետյան
Պահեստայիններ՝ 1. Անդրանիկ Մարտիրոսյան, 7. Լևոն Վարդանյան, 8. Վլադիմիր Մուրադյան, 9. Արթուր Սերոբյան, 11. Դավիթ Ոսկանյան, 16. Սերյոժա Բաբայան, 17. Տիգրան Յաղմուրյան, 19. Միքայել Ասլանյան, 20. Էրիկ Սմբաթյան, 22. Հայկ Ռեչելյան
Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան