Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը ցավալի պարտություն կրեց Սերբիայից 🎥

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը ցավալի պարտություն կրեց Սերբիայից 🎥

07/10/2021 - 20:04

Եվրո-2023-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը H խմբի շրջանակում Երևանում մրցեց Սերբիայի իրենց տարեկիցների ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսն անցնում էր մեր տղաների թելադրանքով, ովքեր էլ 36-րդ րոպեին Միքայել Միրզոյանի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Կողմերն ընդմիջման գնացին Ռաֆայել Նազարյանի սաների նվազագույն առավելության պայմաններում։

Ցավոք, երկրորդ խաղակեսում Սերբիայից ժամանած հյուրերը կարողացան բեկել հանդիպման ընթացքը ու 4 գնդակ ուղարկել մեր ընտրանու դարպասը։

Հանդիպման 56-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո հաշիվը հավասարեցրեց Ստրախինիա Էրակովիչը։

Մինչև 85-րդ րոպեն հաշիվը հավասար էր, սակայն Հայաստանի երիտասարդական հավաքականը քանդվեց ու նախքան խաղավարտ ևս երեք գնդակ էլ հանեց սեփական դարպասից. աչքի ընկան Նիկոլա Թերզիչը, Սլոբոդան Թեդիչն ու Ժելկո Գավրիչը։

Այսպիսով, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը 1:4 հաշվով ցավալի պարտություն կրեց Սերբիայից։

Մեր ընտրանին անցկացրած 4 խաղից հետո I խմբի շրջանակում վաստակել է ընդամենը 3 միավոր և զբաղեցնում է նախավերջին` 5-րդ հորիզոնականը։

Սերբիայի Մ-21 տարեկանների հավաքականն էլ վաստակեց 4 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական, սակայն բալկաններն անցկացրել են 3 հանդիպում։

Խմբի առաջատարն Ուկրաինայի հավաքականն է, որը 2 խաղից հետո վաստակել է 6 միավոր։

Հավելենք, որ Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 12-ին և Երևանում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023