Հայաստանի Մ-21 հավաքականի հավաքանի ավագը վարձավճարով կխաղա «Էգնատիայում» 📸

Հայաստանի Մ-21 հավաքականի հավաքանի ավագը վարձավճարով կխաղա «Էգնատիայում» 📸

14/06/2025 - 12:45

«Արարատ-Արմենիայի» վինգեր Միսակ Հակոբյանը վարձավճարով կխաղա ալբանական «Էգնատիայում», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի վարձակալական պայմանագիրը մեկ տարով է։

21-ամյա ֆուտբոլիստը նախորդ չորս տարիներին վարձավճարով հանդես է եկել Երևանի ԲԿՄԱ-ում և 104 խաղում խփել 10 գոլ, կատարել 5 ասիստ։

Երիտասարդ ֆուտբոլիստը 2021 թ. սեպտեմբերից հրավիրվում է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական, որի կազմում 15 խաղում 1 գոլ է խփել, 1 ասիստ կատարել։ Նա այժմ հավաքականի ավագն է։

«Էգնատիան» ավարտված մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն ու կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023