Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպանի հերթական ֆանտաստիկ գոլը🎥
Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Կիևում մասնակցում է Վ.Բաննիկովի անվան ընկերական մրցաշարին։
Օգոստոսի 29-ին մեր ընտրանին մրցել է Բելառուսի իրենց տարեկիցների դեմ, սակայն, ցավոք, պարտվել է 1:3 հաշվով։
Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի միակ գոլը խփել է 15-ամյա կիսապաշտպան Լևոն Բաշոյանը, ով տուգանայինից կատարած հարվածով դարձել է ֆանտաստիկ գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Բաշոյանը գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել Բուլղարիայի Մ-17 տարեկանների դեմ խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լևոն Բաշոյան, Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքական