Հայաստանի հավաքականի հայտացուցակը Բելառուսի դեմ հանդիպման համար 📸
Հայաստանի հավաքականի հայտացուցակը Բելառուսի դեմ հանդիպման համար 📸
19/03/2026 - 12:09

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Բելառուսի թիմի դեմ ընկերական հանդիպման համար նախատեսված հայտացուցակը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը

Դարպասապահներ – Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Արման Ներսեսյան («Արարատ-Արմենիա»), Գոռ Մատինյան («Ուրարտու»)։

Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան, Խուլիո Բուենո (բոլորը` «Արարատ-Արմենիա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Ստյոպա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա)։

Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Կառլեն Հովհաննիսյան («Փյունիկ»), Տիգրան Ավանեսյան («Օրենբուրգ», Ռուսաստան), Արթուր Ասկարյան (ԲԿՄԱ Երևան), Գոռ Մանվելյան («Նոա»), Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»)։

Հարձակվողներ – Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան), Հրանտ-Լեոն Ռանոս («Այնտրախտ Բրաունշվայգ», Գերմանիա), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան (ԲԿՄԱ Երևան), Ֆին Գերագուսյան («Սանդեռլենդ Մ21», Անգլիա), Կարեն Մելքոնյան («Ուրարտու»)։

Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի թիմի հետ։

Նախատեսված էր, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մարտի 29-ին Աբու Դաբիում ևս մեկ ընկերական հանդիպում պետք է անցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ, բայց, Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակով պայմանավորված, խաղը չեղարկվել է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026