Հայաստանի հավաքականում երեք նորեկ կա և չորս վերադարձ
Հայաստանի հավաքականի` ընկերական հանդիպումների համար հրապարակված հայտացուցակում չորս նորեկ կա և չորս վերադարձ։
Առաջին անգամ ազգային թիմից հրավեր են ստացել Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպաններ Դանիել Աղբալյանն ու Դավիթ Հակոբյանը։
Առաջին անգամ Հայաստանի հավաքականի ճամբար կժամանի նաև արգենտինական «Բանֆիլդի» եզրային կիսապաշտպան Թոմաս Ադորյանը։
Բացի վերոնշյալ խաղացողներից, որոշ ֆուտբոլիստներ հավաքական են հրավիրվել տևական դադարից հետո` դարպասապահներ Անատոլի Այվազովը («Վան», նախորդ հրավերը 2021 թ. հոկտեմբերի 11-ին), Արման Ներսեսյանը (ԲԿՄԱ, 2023 թ. մարտի 28), կիսապաշտպաններ Կարեն Մուրադյանը («Արարատ-Արմենիա», 2022 թ. սեպտեմբերի 27) և Տիգրան Ավանեսյանը («Արսենալ Տուլա», 2024 թ. մարտի 26)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի, իսկ հունիսի 9-ին` Չեռնոգորիայի թիմի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անատոլի Այվազով, Արման Ներսեսյան, Դանիել Աղբալյան, Դավիթ Հակոբյան, ընկերական-հանդիպումներ, Թոմաս Ադորյան, Կարեն Մուրադյան, Հայաստանի-հավաքական, Տիգրան Ավանեսյան