Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը

Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը

01/09/2025 - 13:40

Հայաստանի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքն ու կպատրաստվի Պորտուգալիայի և Իռլանդիայի թիմերի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի թիմերի դեմ կայանալիք տնային հանդիպումներին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հավաքականի ճամբար արդեն ժամանել են հետևյալ ֆուտբոլիստները.

Հենրի Ավագյան – «Փյունիկ»

Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» 

Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ»

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»

Նարեկ Աղասարյան – «Որարտու»

Գոռ Մանվելյան – «Նոա»

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան – «Նոա»

Էդգար Սևիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

Հովհաննես Հարությունյան – «Նոա»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա» 

Դանիել Աղբալյան – «Փյունիկ»

Ուգոչուկվու Քրիստուս Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)

Նայիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանն ազգային հավաքականին կմիանան սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Սելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ընտանեկան խնդիրների պատճառով չի միանա հավաքականին։

Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի դեմ կմրցի սեպտեմբերի 6-ին, Իռլանդիայի դեմ` սեպտեմբերի 9-ին։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023