Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը

Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը

13/11/2023 - 14:24

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն այսօր` նոյեմբերի 13-ին, սկսել է մարզական հավաքը։

Հայաստանի հավաքականին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները.

Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան – ԲԿՄԱ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան – «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ» 
Արթուր Միրանյան – «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյունխենգլադբախ, Գերմանիա)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան – «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)

Այսօր երեկոյան հավաքականին կմիանա նաև Վահան Բիչախչյանը («Պոգոն Շեցին», Լեհաստան), իսկ նոյեմբերի 14-ին մեր ընտրանու շարքերը կհամալրեն Լուկաս Սելարայանը («Ալ Ֆաթեհ», Սաուդյան Արաբիա) և Անդրե Չալըշըրը («Բրոմապոյկարնա», Շվեդիա)։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին կմրցի Ուելսի, իսկ նոյեմբերի 21-ին` Խորվաթիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023