Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը։
Աղբյուրի փոխանցմամբ` հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն ժամանել են Երևան։
Հավաքականին չի միանալու ՄԼՍ-ը ներկայացնող «Կալամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
ՀՖՖ-ն ամերիկյան ակումբից գրություն է ստացել, որտեղ նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել, ինչի հետևանքով շարքից դուրս է մնացել 4-6 շաբաթով։
Սարգիս Ադամյանն էլ հավաքականի ճամբար կժամանի մայիսի 31-ին։
Հիշեցնենք, որ հունիսին Ազգերի լիգայի B դիվիզիոնի շրջանակում Հայաստանի հավաքականը կանցկացնի չորս հանդիպում.
Հունիսի 4, 17։00՝ Հայաստան–Իռլանդիա
Հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա–Հայաստան
Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա–Հայաստան
Հունիսի 14, 20։00՝ Հայաստան–Շոտլանդիա
Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Սարգիս-Ադամյան