Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» մարզադաշտում։
Հավելենք, որ երկու հավաքականների միջև սա լինելու է առաջին ընկերական հանդիպումները։
Նախորդ 12 դիմակայությունները եղել են պաշտոնական, որոնց ընթացքում Հայաստանի հավաքականը տոնել է 4 հաղթանակ, կրել 5 պարտություն, 3 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական